«Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուները (ֆոտո)
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի» ազնվացեղ եղջերուներն են։
Ազնվացեղ եղջերուն կամ մարալն ազնվացեղ եղջերուի ենթատեսակ է։ Մինչև 1954 թվականն ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել հյուսիսային, արևելյան և հարավային Հայաստանի անտառներում:
Տեսակն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում (2010)` որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:
2013 թվականից սկսած ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF Հայաստանի կողմից իրականացվում է «Ազնվացեղ եղջերուի (Cervus elaphus maral) վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF), Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) և HSBC Բանկ Հայաստանի աջակցությամբ։
Կարծիքներ