Իսրայելը Գազայի ափերի մոտ լիովին փակել է ձկնորսական գոտին ի պատասխան հրթիռների արձակման

Իսրայելը Գազայի ափերի մոտ լիովին փակել է ձկնորսական գոտին ի պատասխան հրթիռների արձակման

Իսրայելն ապիրիլի 26-ի 06:00-ից (Երեւանի ժամանակով 07:00-ից) Գազայի հատվածի ափերի մոտ լիովին փակել Է ձկնորսության համար գոտին պաղեստինցի ծովայինների համար՝ ի պատասխան Իսրայելի տարածք հրթիռների արձակման: Այդ մասին հաղորդել Է Kan ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ նախ որոշում Էր ընդունվել ապրիլի 26-ի 06:00-ից պաղեստինցիների համար ձկնորսության գոտին 15 ծովային մղոնից (շուրջ 28 կիլոմետր) կրճատել մինչեւ 9 ծովային մղոն (շուրջ 17 կիլոմետր), բայց ապրիլի լույս 26-ի գիշերը հրթիռակոծումների շարունակումիրց հետո որոշվել Է այն լիովին փակել պաղեստինցի ծովայինների համար: Ապրիլի 23-ի երեկոյից մինչեւ 24-ի առավոտ արմատականները Գազայի հատվածից 36 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է դրանցից վեցը, մնացածները պայթել են չբնակեցված տեղանքում: Ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի Է ունեցել Իսրայելի ամենահզոր հրթիռակոծումը 2020 թվականի փետրվարից ի վեր, երբ արձակվել Էր 80 հրթիռ: Մի քանի ամսվա ընդմիջումից հետո առանձին հրթիռակոծումները վերսկսվել են անցյալ տարվա վերջին:

Ապրիլի լույս 26-ի գիշերն արմատականները Գազայից առնվազն չորս հրթռ են արձակել Իսրայել, դրանցից երկւսը կալանվել են հակօդային պաշտպանութան «Երկաթե գմբեթ» համակարգով, հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում