Արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը. Sun
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վերադարձել Է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի իր պապի՝ արքայազն Ֆիլիպի՝ ապրիլի 17-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը: Այդ մասին հաղորդել Է Sun հրատարարությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ստացված տեղեկատվության համաձայն, արքայազնը Լոս Անջելեսից ժամանել Է British Airways ավիաընկերության չվերթով, որը «Հիթրոու» օդանավակայանում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով 13:15-ին (Երեւանի ժամանակով 12:15-ին): Ինչպես նշում Է հրատարակությունը, Հարրին կիջեւանի Քենսինգթոնյան պալատում եւ կապրի Նոթինգհեմ քոթեջում, որը գտնվում Է նստավայրի տարածքում:
«Այսօր նա (արքայազն Հարրին) վայրԷջք Է կատարել«Հիթրոու» օդանավակայանում: Ես տեսել եմ, թե ինչպես Է նա նստել ավտոմեքենա»,-հայտարարել Է ականատեսը: Ժամանելուց հետո արքայազնը հարկադրված Է լինելու 10 օր կարանտինի մեջ գտնվել:
Ինքնամեկուսացման ժամկետը կարող Է կրճատվել մինչեւ հինգ օր՝ կորոնավիրուսի բացասական թեստ ստանալու դեպքում: Սակայն նրան կթույլատրվի հրաժեշտի արարողությանը ներկա գտնվել, քանի որ, կառավարության հրամանագրին համապատասխան, արտասահմանից ժամանողները կարող են «այցելել ընտանիքի անդամների կամ բարեկամների հուղարկավորությանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ