Մեծ Բրիտանիայի թագավորի առաջին այցը Ֆրանսիա կկայանա սեպտեմբերին

Մեծ Բրիտանիայի թագավորի առաջին այցը Ֆրանսիա կկայանա սեպտեմբերին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի առաջին այցը Ֆրանսիա կկայանա սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Միաժամանակ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչները կոնկրետ ժամկետ չեն նշել։ Ըստ ռադիոկայանի՝ այցի ժամկետները կհայտարարվեն օգոստոսի վերջին։ France Info-ն չի ճշտել՝ արդյոք ուղևորությունը կանցնի սկզբնական ծրագրով, թե փոփոխություններ կկատարվեն դրանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում