Թայֆունի պատճառով Պրիմորիեում ջրի տակ է անցել ավելի քան 4,6 հազար տուն

Թայֆունի պատճառով Պրիմորիեում ջրի տակ է անցել ավելի քան 4,6 հազար տուն

Պրիմորսկի երկրամասում հեղեղված բազմաբնակարան շենքերի և առանձնատների թիվը գերազանցել է 4600-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների տարածաշրջանային նախարարությունում։

Երկուշաբթի առավոտվա դրությամբ 10 համայնքներում ջրի տակ է անցել 16 բազմաբնակարան շենք և 4604 առանձնատուն։ Բոլոր ողողված բազմաբնակարան շենքերը գտնվում են Ուսուրիյսկի քաղաքային թաղամասում, ջրհեղեղի տակ գտնվող առանձնատները՝ Սպասսկի քաղաքային թաղամասում և Օկտյաբրսկի մունիցիպալ թաղամասում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում