ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
Կարծիքներ