Բրիտանական նոր պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա

Բրիտանական նոր պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա

Հինգշաբթի օրը հաստատված, բայց դեռևս չկիրառված բրիտանական նոր պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի տնտեսության բոլոր ոլորտների վրա սկսած քիմիական արդյունաբերությունից, էներգետիկայից և ֆինանսներից, մինչև լրատվամիջոցներ և թվային տեխնոլոգիաներ: Այս մասին ասվում է 2019 թվականի պատժամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքում կատարված փոփոխություններում, որոնք հաստատվել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։

Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, որոնց նկատմամբ կարող են կիրառվել սահմանափակող միջոցներ, փաստաթուղթը ներառում է Ռուսաստանի քիմիական արդյունաբերության, շինարարության, պաշտպանության, էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսական ծառայությունների և էլեկտրոնիկայի ոլորտները, արդյունահանող արդյունաբերությունները, լրատվամիջոցների ոլորտը, կապի և թվային տեխնոլոգիաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում