Պետք ա փող տաս, որ նկարվես հետս. արցախցի փոքրիկը՝ Գայանե Աբրահամյանին

Պետք ա փող տաս, որ նկարվես հետս. արցախցի փոքրիկը՝ Գայանե Աբրահամյանին

Պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.

Շուշիի էն երեք լույսերից մեկն է` ավազակ Արսենը, այսպես չէի ծիծաղել վերջին մեկ ամսում, ասում է` պետք ա փող տաս, որ նկարվես հետս...

Երեկ նոր հեծանիվ էր նվեր ստացել, տան մեջ բոլորիս ոտատակ անելով քշեց, հետո ջղայնացավ, թե բա` էս հեծանիվը ստեղ քշիլի չի, տանեմ մեր եկեղեցու (Ղազանչեցոցի) բակումը կքշեմ, ասում եմ. բա երբ ես գնալու, իր էն չարաճճի աչքերը սեւեռեց վրաս ու վրա տվեց. էն ա որ ՀԱՂԹԻՆՔ ԷԼԻ։

Ընտանիքին երեկ տեղավորեցինք Երեւանում, քանի որ մայրը հղի է եւ հրատապ բուժօգնության կարիք ունի, ամեն ինչ կազմակերպում ենք,, ոչ մի բանի կարիք չունեն, Աշխատանքի եւ Սոցիալական ապահովության նախարարության ու Քաղաքապետարանի մշտական աջակցությունը ստանում են, բայց սրան զուգահեռ աներեւակայելի է, թե որքան արագ ենք համախմբվում ու միմյանց աջակցության ձեռք մեկնում, սա այս օրերին ամենաշատ ուժն է պարգեւում, անչափ շնորհակալ եմ TAtevik Sayadyan, Edgar Amirkhanyan, Արսեն Վարդանյան, Anna Tevosyan, Lusine Badalyan, Lucine Talalyan, եւ շատ ուրիշներ, որոնց անձամբ չեմ ճանաչում, նաեւ շնորհակալ եմ Ideal System եւ

Tun Serv Yerevan ընկերություններին, որոնք մեծ պատրաստակամություն ցուցաբերեցին եւ ոչ միայն անվճար, այլ նաեւ շատ արագ կազմակերպեցին ծառայության մատուցումը։

Այսօր նաեւ թիկունքում մեր միասնականությունն է առավել մոտեցնելու այն օրը, երբ Արսենն ու իր զարմիկները նույն ժպիտով հեծանիվ կքշեն եկեղեցու բակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում