ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 2025 թվականի ֆինանսավորումը կազմել է 105,7 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ 97,2 միլիարդ դրամ կամ շուրջ 97.2 տոկոս»։
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունը, ըստ էության, իրականացնում է 6 ծրագիր և 24 միջոցառում։ Վահե Հովհաննիսյանը նաև մանրամասնել է, որ ՆԳՆ-ի ծրագրերից 4-ն ունի բարձր կատարողական, 1 ծրագիր՝ բավարար կատարողական և 1 ծրագիր ունի 50 տոկոսից ցածր կատարողական։
Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ առկա է 7 միլիարդ 657 միլիոն դրամի ավելի բյուջե։


Կարծիքներ