Երևանի տրանսպորտային պարկի լավարկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում
Կառավարությունն ընդունել է «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում:
Այս մասին հայտնում են կառավարությունից:
Որոշմամբ առաջարկվող փոփոխությունները նախատեսված են ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար և միտված են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը իրականացնելուն:
Արդյունքում հնարավոր կլինի համապատասխան պայմանագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին մատակարարել թվով 30 հատ նոր ավտոբուս պայմանագրում նշված գնով։


Կարծիքներ