Հետախուզվողը հայտնաբերվեց Նոյակերտ գյուղում
Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 17-ին, ժամը 19.40-ին, Նոյակերտ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 26-ամյա Գևորգ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) 2-րդ մասի մեղադրանքով:
Գևորգ Ս.-ին պարտավորեցվել է ներկայանալ դատարան:
Կարծիքներ