Մարգարեական երազը տղամարդուն միլիոնատեր է դարձրել

Մարգարեական երազը տղամարդուն միլիոնատեր է դարձրել

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքի արվարձանի բնակիչը պնդում է, որ մարգարեական երազն իրեն միլիոնատեր է դարձրել, հայտնում է «Lenta»-ն՝ վկայակոչելով «The Lott» կայքը:

Ավստրալացին «TattsLotto» խաղարկության վիճակախաղի տոմս է գնել։ Խարկությունը պետք է տեղի ունենար շաբաթ՝ հունիսի 13-ին,, սակայն երջանիկ տերը դրա մասին մոռացել էր: «Դա այնքան տարօրինակ էր,- պատմում է նա: - Կիրակի գիշերը երազ տեսա, որ վիճակախաղում շահել եմ, իսկ դրամական մրցանակը ծախսել ընտանիքիս համար և այգու բարեկարգման վրա»: Նա առավոտյան արթնանալով՝ երազը  պատմել է կնոջը: Նա անմիջապես հարցրել է՝ ստուգե՞լ է արդյոք իր տոմսը: «Ես իսպառ մոռացել էի դրա մասին»,- բացականչել է նա:

«Ես հավելվածում նայեցի շահած համադրությունը եւ սկսեցի համեմատել իմ տոմսի հետ: Երբ տոմսի վրա 6-րդ թիվը նայեցի, մտածեցի, որ կարող եմ սխալվել: Ստուգեցի, հետո նորից վերստուգեցի,- հիշում է նա: - Միայն այդ ժամանակ հասկացա, որ երազս մարգարեական էր»: Մրցանակի գումարը կազմել է 1,2 մլն ավստրալական դոլար:

Նա նշել է, որ ինչպես եւ երազում, անպայման կօգնի ընտանիքին այգու բարեկարգման գործում: «Ավելի լավ է հետեւեմ ծրագրին, որը երազում էի տեսել,- կատակել է հաջողակ ավստրալացին: - Ես մի փոքր գարեջուր եմ պաշարել, այնպես որ՝ հանգստյան օրերին կնշեմ այս իրադարձությունը: Իսկ երբ դրամական մրցանակը ստանամ կրկին կտոնեմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում