Air India-ն չեղարկել է թռիչքները դեպի Իսրայել

Air India-ն չեղարկել է թռիչքները դեպի Իսրայել

Air India-ն չեղարկել է երկու չվերթ՝ Նյու Դելի - Թել Ավիվ և Թել Ավիվ - Նյու Դելի։ Ինչպես լրագրողներին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, այս որոշումն ընդունվել է ուղևորների և անձնակազմի անվտանգության համար։

«Air India-ի թռիչքը Դելիից Թել Ավիվ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին և AI140 հետադարձ չվերթը Թել Ավիվից դեպի Դելի չեղարկվել են՝ ելնելով մեր հյուրերի և անձնակազմի շահերից և անվտանգությունից», - մեջբերում է Business Standard-ը ավիաընկերության ներկայացուցչի խոսքերը : «Ուղևորներին տրամադրվում է ամենայն աջակցություն՝ ըստ նրանց պահանջների»,- հավելեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում