Պատանի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Պատանի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ, մեկնել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ կմասնակցի օգոստոսի 12-ից 20-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 

Եվրոպական պատանեկան ստուգատեսին Հայաստանը կմասնակցի 17 բռնցքամարտիկով, որից 2-ը կին մարզիկներ են: Մրցավայրում կլինի նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում