ՄՅՈՒ-ի երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
ՄՅՈՒ-ն իր պաշտոնական կայքում հաղորդում է, որ թիմի պաշտպան Ալեքս Տելեսի և կիսապաշտպան Ֆրեդի՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական է։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Այս կերպ, բրազիլացի ֆուտբոլիստները բաց կթողնեն ԱՊԼ 24-րդ տուրի «Բարնլիի» դեմ արտագնա հանդիպումը։
«Ալեքս Տելեսն արդեն բաց է թողել «Միդլսբրոյի» դեմ գավաթային խաղը, որովհետև նախորդ շաբաթ նրա՝ քովիդի թեստը դրական էր, և, ցավոք, այս շաբաթ նույնը տեղի ունեցավ Ֆրեդի հետ։ Այս պատճառով նա բաց կթողնի վաղվա խաղն ու, հավանաբար, նաև «Սաութհեմփթոնի» դեմ խաղը»,- ասել է Ռանգնիկը։
Կարծիքներ