Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը, միջազգային կառույցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանություններին․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը, միջազգային կառույցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանություններին․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, այդ մասին նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունում։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,- նշված է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում