Զարեհ Սինանյանն ու Ուկրաինայի փոխարտգործնախարարը համագործակցության պատրաստակամություն են հայտնել
 
            Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ։ Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնել որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորել է այս շրջանակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի փորձի ուսումնասիրումը։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։


 
			
 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ