Ադրբեջանը կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել ժամանակակից սպառազինություն կիրառելուն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Հանրապետության զինված ուժերի հրամանատարական շտաբին պատրաստ լինել ցանկացած պահի կիրառել ժամանակակից սպառազինություն, տեխնիկա եւ մարտ վարելու այլ միջոցներ, ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Բացի այդ, ադրբեջանական ռազմական ղեկավարությունը վերլուծել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը ։
Նախարարը հրամանատարներին եւ սպայական կազմին հրահանգել է պատրաստ լինել ցանկացած պահի ժամանակակից սպառազինության, տեխնիկայի եւ այլ սպառազինության կիրառմանը։
Հասանովը նաև հանձնարարականներ է տվել զորահրամանատարներին պահպանել զորամասերի մարտական պատրաստականության բարձր մակարդակը, ինչպես նաև մշտական հիմունքներով կատարելագործել ծառայողական-մարտական գործունեությունը և բարձրացնել զգոնության մակարդակը:
Կարծիքներ