Հովհաննես Գաբուզյանն ամրապնդում է առաջատարի դիրքը
Շախմատի Հայաստանի առաջնության 9-րդ տուրից հետո առաջատարը դարձյալ Հովհաննես Գաբուզյանն է։ Նա սևերով հաղթել է Տիգրան Հարությունյանին։ Գաբուզյանը 7,5 միավոր ունի։ Նրա մոտակա հետապնդողը՝ Արման Փաշիկյանը, ոչ-ոքի է խաղացել Շանթ Սարգսյանի հետ և ուն 6,5 միավոր։
3-րդ տեղում Սամվել Տեր-Սահակյանն է։ 9-րդ տուրում նա ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի հետ։ Մամիկոն Ղարիբյանը միավորը կիսել է Մանուել Պետրոսյանի, Զավեն Անդրեասյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ։
Լևոն Բաբուջյանը առաջին հաղթանակն է տարել մրցաշարում՝ սպիտակներով առավելության հասնելով Տիգրան Պետրոսյանի նկատմամբ։ Առաջնության ավարտին մնում է 2 տուր։
Կարծիքներ