Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը. ականներ են արձակվել Կիչանի և Ճանկաթաղի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը. ականներ են արձակվել Կիչանի և Ճանկաթաղի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հունիսի 27-ին՝ ժամը 20:05-ի սահմաններում, իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում