ԱՄՆ-ում 58 օրում պատվաստվել է 100 մլն քաղաքացի․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այսօր՝ մարտի 19-ին, կհասնի 100 մլն-ի ցուցանիշի՝ ծրագրված ժամկետից զգալի շուտ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ։
Նա հպարտությամբ հայտարարել է, որ դա կատարվել է վարչակազմի աշխատանքի մեկնարկից հետո 58 օրում՝ ծրագրվածից մի քանի շաբաթ շուտ, չնայած խնդիրներին, որոնց բախվել են ձնաբքերի ժամանակ։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ արդեն մայիսի վերջին յուրաքանչյուր չափահաս ամերիկացի կստանա պատվաստվելու հնարավորություն։
ԱՄՆ-ում քաղաքացիները պատվաստվում են Pfizer, Moderna և Johnson & Johnson ընկերությունների պատվաստանյութերով։
Աշխարհում կորոնավիրուսի դեմ արդեն կատարվել է 400 մլն ներարկում։ Պատվաստումներ են ընթանում 132 երկրներում։
Կարծիքներ