Պսակին Պուտինին անվանել է «հաստակաշի մարդ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար Ջեն Պսակին ենթադրություն է արտահայտել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հազիվ թե ենթարկվի վիրավորանքի։
«Կռահում եմ, որ նախագահ Պուտինը շատ ավելի հաստ կաշի ունի, քան կարող են խոստովանել նրա աշխատակիցները»,-ասել է Պսակին MSNBC-ի եթերում՝ մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը Պուտինի հասցեին։
Պսակիի խոսքով՝ Բայդենը չի զղջում իր ասածների համար։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը չի զսպի իրեն ո՛չ խոսքերում, ո՛չ գործողություններում։
Ավելի վաղ Բայդենը Պուտինին մարդասպան էր անվանել և սպառնացել։ Ի պատասխան՝ Պուտինը Բայդենին առողջություն էր մաղթել և հիշեցրել՝ «Ով ինչ ասի, ինքն է»։
Կարծիքներ