Բռնցքամարտ. Լոնդոնի վարկանշային մրցաշարը դարձյալ հետաձգվել է
Հունիսին նշանակված Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի համաշխարհային ընտրական մրցաշարը կորոնավիրուսի պատճառով, հավանաբար, կչեղարկվի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Փոխարենն օլիմպիական ուղեգիր կշնորհեն դասակարգման աղյուսակում բարձր գործակիցներ ունեցող մարզիկներին:
Պատճառը դեռևս անցյալ տարի Լոնդոնում անավարտ մնացած եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ հետաձգումն է, որն ապրիլի փոխարեն կանցկացվի հունիսին:
Կարծիքներ