Ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող վերացնել սահմանամերձ գյուղերում կառուցվող տները․ վարչապետ

Ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող վերացնել սահմանամերձ գյուղերում կառուցվող տները․ վարչապետ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի վերաբերյալ հարցին։

Նա նկատեց․ «Ժողովուրդը ինչին պետք է ուշադիր լինի, ուշադիր կլինի։ Հանրապետությունում 16 միլիոն ծրագրով 2 հազար տուն է կառուցում սահմանամերձ գյուղերում. ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող հիբրիդային պատերազմը տները վերացնել. 100 մանկապարտեզներ են կառուցվել, դպրոցներ են կառուցվում, բայց հիբրիդները չեն օգտվում մանկապարտեզներից, դպրոցներից»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը միշտ հավատացել է քաղաքացու հետ երկխոսությանը և չի հավատացել աղմուկին։

«Աղմուկը ուրիշ բան է, իրական բովանդակությունը՝ ուրիշ բան։ Այնտեղ, որտեղ մենք սխալվել ենք, պետք է ընդունենք, որ սխալվել ենք, այնտեղ, որտեղ չենք սխալվել, մենք պետք է մեր սկզբունքների ու մեր ճշմարտության համար պայքարենք, և այդ պայքարի մեջ ինչ պետք է քաղաքացին տեսնի, կտեսնի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում