Բրազիլիայում կանանց կոչ են արել հնարավորինս հետաձգել հղիությունը կորոնավիրուսի պատճառով

Բրազիլիայում կանանց կոչ են արել հնարավորինս հետաձգել հղիությունը, քանի դեռ կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակը չի կայունացել: Նշվում է, որ կորոնավիրուսի բրազիլական տարբերակը հղիների մոտ ընթանում է ավելի ագրեսիվ ձեւով:
«Եթե հնարավոր է, կանայք պետք է ժամանակավորապես հետաձգեն հղիությունը մինչեւ ավելի լավ ժամանակները»,-ասել է Բրազիլիայի առողջապահության նախարարության քարտուղար Ռաֆայել Քամարան: «Մենք չենք կարող ասել դա նրանց, ովքեր 42, 43 տարեկան են, սակայն երիտասարդ կինը, որը կարող է, ավելի լավ է փոքր-ինչ սպասի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիան զիջում է միայն ԱՄՆ-ին COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թվով: Երկրում զոհվել է 368 749 մարդ եւ գրանցվել վարակման ավելի քան 13,8 միլիոն դեպք: Երկրում քաղաքները խիստ տուժել են Covid-19-ի դեպքերի եւ դրա հետեւանքով մահերի վերջերս գրանցված բռնկման հետեւանքով, որը մասամբ պայմանավորված է նոր տեսակների հետ, որոնք շատ վարակիչ են:
Կարծիքներ