ԱՄՆ-ում բուժքույրը մեղադրվում է փոխնախագահ Քամալա Հարիսին սպանելու սպառնալիքի համար
ԱՄՆ-ում բուժքույրը մեղադրվում է փոխնախագահ Քամալա Հարիսին սպանելու սպառնալիքի համար մի շարք տեսահոլովակներում, որոնք նա ուղարկել է բանտում գտնվող իր ամուսնուն:
39-ամյա Նիվիան Պետիտ Ֆելփսն իր ամուսնուն ուղարկել է 30 վայրկյան տեւողությամբ հինգ տեսահոլովակ եւ երկու լուսանկար:
«Տեսանյութում Ֆելփսը դժգոհում է եւ զայրացած ասում նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ իր ատելության մասին»,-հայտարարել են իշխանությունները: «Սակայն այդ տեսահոլովակներում Ֆելփսը նաեւ հայտարարել է փոխնախագահ Հարիսի սպանության մասին»:
Նիվիանը ձերբակալվել է հետաքննությունից հետո, որն անցկացրել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունն այն առնչությամբ, որ ենթադրաբար կինը մտածում էր փոխնախագահ Քամալա Հարիսի սպանության մասին:
Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ չի համարում, որ Հարիսը «սեւ» է:
Նրա մայրը պատմել է NBC Miami-ին, որ իր դուստրը «հիվանդ է» եւ «անգամ չգիտի՝ ինչ է անում»: Նա հույս ունի, որ մեղադրանքները կչեղարկվեն:
Կարծիքներ