34 տարեկանում մահացել է շոտլանդացի երգչուհի Sophie-ն
34 տարեկան հասակում մահացել է Շոտլանդացի փոփ-երգչուհի և երաժշտական պրոդյուսեր Sophie-ն (իրական անունը՝ Սոֆի Քսեոն): Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցչի հայտարարությունը:
Սոֆին կյանքից հեռացել է Աթենքի իր տանը՝ «հանկարծակի միջադեպի հետևանքով»: Նշվում է նաև, որ երգչուհին «առաջամարտիկ է եղել նոր ձայնի զարգացման գործում և տասնամյակի առավել ազդեցիկ արտիստներից մեկը»:
Երգչուհու Nothing More to Say դեբյուտային սինգլը թողարկվել է 2013 թվականին, սակայն նրան հայտնիություն են բերել Bipp երգի թողարկումը նույն թվականին և Product հավաքածուի թողարկումը 2014 թվականին:
Նրա միակ ստուդիական Oil of Every Pearl's Un-Insides ալբոմը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգում:
Կարծիքներ