Սևանի ու Շիրակի միջև նախատեսված ընկերական հանդիպումը հետաձգվել է

Սևանի ու Շիրակի միջև նախատեսված ընկերական հանդիպումը հետաձգվել է

«Սևանի» ու «Շիրակի» միջև այսօր Ձորաղբյուրի մարզաբազայում նախատեսված հանդիպումը չի կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական ծածկով խաղադաշտը ամբողջությամբ ծածկվել է մերկասառույցով անցած գիշեր տեղացած ձնից հետո, հայտնում է «Սևանի» Facebook-յան էջը։

Խաղը կայանալու է հունվարի 31-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում