«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը։
Շտապ օգնության աշխատակիցները արձանագրել են տղամարդու մահը։
Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։


Կարծիքներ