Քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրական հնարավորություն կտրվի ընդդիմությանը. Գալյանը՝ նոր Սահմանադրության մասին
«Սահմանադրության առաջարկվող նոր բարեփոխումներով զգալի առավելություններ կունենա նաև ԱԺ-ում հայտնվող ընդդիմությունը»:
«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ընդդիմությունը եթե չի ձևավորում մեծամասնություն, նախատեսված է կայուն մեծամասնության կարգավորման հնարավորություն։
«Ընդդիմության համար նաև երաշխավորել ենք կայուն փոքրամասնություն նոր Սահմանադրությամբ, այսինքն՝ եթե մի ուժի հաջողվի հավաքել 2/3-ից ավելի ձայն, ընդդիմությունը պետք է այնքան ավելի մանդատ ստանա, որ կարողանա ապահովել 1/3:
Ամենակարևոր գործիքները ընդդիմության համար քննիչ հանձնաժողովներն են:
Քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրական հնարավորություն ունի այլևս ընդդիմությունը, նոր Սահմանադրությամբ դա երաշխավորվում է, և սա լավագույն գործիքակազմն է, որովհետև ընդդիմությունը կկարողանա անվստահություն հայտնել նախարարին, փոխվարչապետին և այլն»,- ասել է Գալյանը:


Կարծիքներ