Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրներին կոչ է արել «հակազդել Իրանի սպառնալիքին»
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ իբն Սալմանը Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովը բացել է «Իրանի սպառնալիքին հակազդելու» եւ Կատարի հետ վեճի դադարեցման համաձայնագիր կնքելու կոչով, փոխանցում է Reuters-ը:
Օդանավակայանում դիմավորելով Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝ նա ողջագուրվել է նրա հետ:
Պարսից ծոցի երկրների ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել, որի բովանդակության մանրամասները չեն հրապարակվել:
Հանդիպման նախաշեմին Քուվեյթը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան, որը դաշնակիցների հետ Դոհային բոյկոտում էր 2017 թվականի կեսերից, կրկին կբացի իր օդային տարածքն ու Կատարի հետ սահմանները: Ամերիկյան բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ գործարքը ստորագրվելու է Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշների մասնակցությամբ:
Գագաթնաժողովը բացելիս Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը ելույթ է ունեցել, որի ժամանակ հիշատակել է նաեւ Իրանին:
Նրա խոսքով՝ «Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերի ներկայացրած սպառնալիքը, ինչպես նաեւ նրա խափանարար եւ կործանարար ծրագրերը համաշխարհային հանրության կողմից լուրջ գործողություննե են պահանջում»:
Կարծիքներ