«Բարսելոնայի» նախկին բասկետբոլիստը ցուցարարների հետ ներխուժել է ԱՄՆ կոնգրեսի շենք
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին բասկետբոլիստ Դեյվիդ Վուդը մասնակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Նա մի խումբ ցուցարարների հետ ներխուժել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի շենք: Այս մասին Twitter- ում հայտնում է լրագրող Հեկտոր Ֆերնանդեսը:
Հաղորդվում է, որ բասկետբոլիստի հագին եղել է ԱՄՆ դրոշով բաճկոն:
Դեյվիդ Վուդը բրոնզե մեդալակիր է դարձել 1998-ին՝ Աթենքի աշխարհի առաջնությունում, ԱՄՆ-ի հավաքականի կազմում:
Կարծիքներ