Մեգան Մարքլը կորցրել է երկրորդ երեխային
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը, New York Times-ի համար հոդվածում հայտնել է, որ հուլիսին կորցրել է երկրորդ երեխային եւ պատմել վիժելու հետեւանքով իր ունեցած ապրումների մասին:
«Հուլիսյան այդ առավոտը սկսվեց այնպես, ինչպես մյուսները. նախաճաշ պատրաստել, կերակրել շներին… Մազերս պոչանման հավաքել մինչեւ որ որդուս վերցնեմ մահճակալից: Այն բանից հետո, երբ ես փոխում էի նրա տակաշորը, սաստիկ ցավ զգացի: Ընկա հատակին, նրան սեղմելով ձեռքերիս մեջ, օրորոցային երգեցի մեզ երկուսիս հանգստացնելու համար. ուրախ մեղեդի էր, որը կտրուկ հակադրվում էր իմ զգացածին. ինչ-որ բան այն չէր:
Ես գիտեի, որ ձեռքերով սեղմելով իմ առաջնեկին, ես կորցնում եմ երկրորդ երեխայիս»,- գրել է Մարքլը:
«Նստելով հիվանդանոցային մահճակալին եւ դիտելով, թե ինչպես է իմ ամուսնու սիրտը կտոր-կտոր լինում, ես հասկացա, որ միակ միջոցն այդ վերքը բժշկելն է եւ հարցրեցի. «Քեզ մոտ ամեն բան կարգի՞ն է»,- հիշում է Սասեքսի դքսուհին: Սասեքսի դուքսի եւ դքսուհու առաջին զավակը լույս աշխարհ է եկել 2019 թվականի մայիսի 6-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ