Արայիկ Հարությունյանը միացել է նստացույցին

Արայիկ Հարությունյանը միացել է նստացույցին

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հանդես է գալիս ուղերձով՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ: Նախագահը ներկայացնելով շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հայտարարեց.

«Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակում վերահաս հումանիտար և անվտանգային աղետը, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի՝ այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող բազմաթիվ քաղաքացիներին: Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնականում ուշադրություն գրավելուն՝ միջազգային հանրությանը հորդորելու՝ կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների:

Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ  ՀՀ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ն և այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև մյուս դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց, իսկ այնուհետ կկատարեն իրենց պարտավորությունները Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների, և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում