Նիդերլանդների ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել, որ համավարակի պատճառով չի կարողացել Հայաստան այցելել

Նիդերլանդների ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել, որ համավարակի պատճառով չի կարողացել Հայաստան այցելել

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խոր հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել համավարակի հետ կապված՝ Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։ 

 

Ուղերձում նախարար Բլոկը նշել է, որ զգացմունքային հիշողություններ ունի անցյալ տարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից և այնտեղ ներկայացված պատմություններից:

 

Ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու երկուստեք պատրաստակամության կարևորությունը՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել երկու երկրների միջև բազմաբովանդակ կապերը հետևողականորեն ամրապնդելու և զարգացնելու կապակցությամբ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում