Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի մնացած մասի վրա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 3-ին կայացած մամուլի ասուլիսում արևմտյան երկրներին կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ ասելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի մնացած մասի վրա։
«Եթե Ուկրաինան չգոյատեւի, ապա, Աստված մի արասցե, հաջորդը կլինեն Լատվիան, Լիտվան, Էստոնիան։ Վստահե՛ք ինձ»,- ասել է Զելենսկին։
Նա կրկին կոչ է արել Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցություններ վարել՝ ընդգծելով, որ դա «պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է»։
Կարծիքներ