Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվել Ուկրաինայից փախստականների թվի աճի պատճառով
Չեխիայում ուրբաթ օրվանից ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը՝ կապված Ուկրաինայից փախստականների թվի աճի հետ։ Որոշումն ավելի վաղ ընդունել է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։
«Արտակարգ դրությունը մտցվում է տեխնիկական պատճառներով, որպեսզի ապահովենք Ուկրաինայից փախստականների ընդունելությունը և ապահովենք այն ամենով, ինչ անհրաժեշտ է։ Դա ոչ մի կերպ չի ազդի Չեխիայի քաղաքացիների վրա։ Մենք սահմանում ենք միայն արտակարգ դրություն՝ Ուկրաինայից փախստականների և նրանց (քաղաքացիների) համար, ովքեր ներգրավված են փախստականներին օգնելու գործընթացին»,- ասել է վարչապետը։
Արտակարգ դրությունը մտցվել է 30 օրով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Իշխանությունների տվյալներով՝ ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինայից օրական միջինը 5000 մարդ է ժամանում Չեխիա։
Կարծիքներ