ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 2-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 387.22 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.43 դրամով և կազմել 416.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.66 դրամով և կազմել 485.19 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 139.03 դրամով և կազմել 24579.49 դրամ: Արծաթի գինն աճել է 3.11 դրամով և կազմել 292.44 դրամ:
Կարծիքներ