Հուսով եմ՝ ԼՂ հայությունը կհաղթահարի այս դժվարությունը. թուրք լրագրող

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ ԼՂ հայությունը, որ կարողացել է հաղթահարել պատմական բոլոր դժվարությունները, կհաղթահարի նաև այս փորձությունը:
«Այն փաստը, որ ԼՂ հայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով պայքարել է իր նախնիների հայրենիքի պահպանման համար, ավելի անտանելի է դարձնում ադրբեջանական շրջափակումը:
Ղարաբաղի հայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ կհաղթահարեն նաև այս մեկը»,- գրել է Բուլութը:
Նշենք, որ թուրքական արմատներով Բուլութը աշխատում է Իսրայելում, ունի ընդդիմադիր հայացքներ և պարբերաբար հանդես է գալիս ԼՂ-ում ոչնչացվող մշակութային հուշարձանների, Հայոց ցեղասպանության ընդունման և ճանաչման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից կեղծիքների և պատմական ճշմարտությունն աղավաղելու փորձերի մասին հոդվածներով:
Կարծիքներ