Մենք այլ պատերազմ չենք ուզում. Ալիևի ուղերձը՝ հայերին

Մենք այլ պատերազմ չենք ուզում. Ալիևի ուղերձը՝ հայերին

Euronews-ի լրագրողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարցրել է՝ արդյո՞ք կա ինչ-որ բան, որը կցանկանար փոխանցել մյուս կողմին:Բայց ոչ թե քաղաքական գործիչներին, որոնց նախագահը հանդիպում է բանակցությունների ժամանակ, այլ հասարակ քաղաքացիներին։

«Հայկական Ժամանակի» փոխանցմամբ՝ հարցն անակնկալի է բերել Ալիևին։ Պատասխանելով հարցին, վերջինս նշել է, որ երբեք չի մտածել այդ մասին, քանի որ կյանքում առաջին անգամ են նման հարց տալիս իրեն։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը հայերին ասելիք ունեցել է։

«Իմ ուղերձը Հայաստանի հայերին հետևյալն է․ մենք խաղաղություն ենք ուզում ձեր պետության հետ։

Եվս մեկ կոչ` հստակ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի դասավորվածությունը։

Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ իրենք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակը, որ եթե պատերազմ սկսվի, նրանք կգան Բաքու, պատերազմը կոտրեց այս նարատիվը։ Մենք այլ պատերազմ չենք ուզում։ Ոչ այսօր, ոչ երբեք ապագայում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում