Վրաստանի իրավապահների կողմից ավելի քան 17 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում օգոստոսի 1-ին, ժամը 00.15-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Շենգելի Մ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ