«Մեդ Ֆոքսիս»-ը գերազանցեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա

«Մեդ Ֆոքսիս»-ը գերազանցեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 109-94 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին, երկրորդ ու չորրորդ քառորդներում հաղթեց «Մեդ Ֆոքսիսը», իսկ երրորդ քառորդում ուժեղ էր «Դվինը»:

Խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Քամերոն Բուրհանոնն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում:

Արկադի Մկրտչյանը դարձավ թրիփլ դաբլի հեղինակ՝ 21-14-10:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում