Չեխիան կարող է Գերմանիայից ստանալ 15 Leopard 2A4 տանկ՝ Ուկրաինային օգնության համար

Չեխիան կարող է Գերմանիայից ստանալ 15 Leopard 2A4 տանկ՝ Ուկրաինային օգնության համար

Պրահան կարող է Բեռլինից ստանալ 15 Leopard 2A4 տանկ՝ որպես երախտագիտություն Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան։

«Չեխիան, որպես շնորհակալություն Ուկրաինային օգնելու համար, կարող է Գերմանիայից նվեր ստանալ ևս 15 Leopard 2A4 տանկ»,- ասել է նա։ Բեռլինը նախկինում հանրապետություն է փոխանցել 14 նման տանկ՝ որպես Կիև ուղարկված զրահատեխնիկայի փոխհատուցում։

Չեխիան Ուկրաինային է փոխանցել, մասնավորապես, 62 տանկ, 131 հետևակի մարտական ​​մեքենա, 6 ուղղաթիռ և 16 հակաօդային պաշտպանության համակարգ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում