Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը
Ձերբակալվել է Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը:
Ինչպես գրում է ՀԺ-ն՝ տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Կարծիքներ