Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը. Զախարովա

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը. Զախարովա

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը՝ նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:

Նա քննադատել է Եվրամիության որոշումը Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հավելել՝ «ԵՄ-ի առճակատման քաղաքականության, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ որոշումների հետևանքների բարձր գինը ստիպված կլինի վճարել եվրոպական երկրների բնակչությունը»:


 

Զախարովայի խոսքով՝ այս իրավիճակում եվրոպական երկրներում «ամենապատասխանատու քաղաքական գործիչներն ավելի հաճախ են առաջնային համարում ազգային շահերը, այլ ոչ թե իրական կարիքներից կտրված եվրոպական համերաշխությունը»:

ՌԴ ԱԳՆ խոսնակի կարծիքով՝ ԵՄ-ն շարունակում է սրընթաց կորցնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կշիռն աշխարհում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում