Պուտինը կինքնաառաջադրվի նախագահական ընտրություններում

Պուտինը կինքնաառաջադրվի նախագահական ընտրություններում

«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում չի առաջադրվում որևէ կուսակցությունից, այլ ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված թեկնածու։

«Այսօր կազմկոմիտեի նիստում կհայտարարվի, որ նա ոչ մի կուսակցությունից չի առաջադրվում՝ ո՛չ «Եդինայա Ռոսիա»-ից, ո՛չ մեր կուսակցությունից։ Նա ստորագրություններ կհավաքի»,- գործակալությանը ասել է Սերգեյ Միրոնովը՝ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնող խմբի նիստի շրջանակում։


Հետևեք մեզ նաև Տելեգրամում