Ռոսավիացիան երկարացրել է ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները երկրի հարավային և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ, ասվում է դաշնային գործակալության հաղորդագրությունում:
«Մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարացվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ մնացած օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, պարզաբանում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է նաև, որ ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար:
Կարծիքներ