Բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում

Բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում

65 տոկոս կառավարության, 35 տոկոս համայնքային միջոցներով են իրականացվել Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 716 հազար դրամ է։ Ընդհանուրը 2150 մետր երկարությամբ ներքին ցանցի Սարագյուղ և Բավրա բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտված են, Ղազանչի բնակավայրում էլ մոտենում են ավարտին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում