Միջազգային իրավապաշտպան համայնքների հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների հիմքեր են․ Արցախի ՄԻՊ

Միջազգային իրավապաշտպան համայնքների հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների հիմքեր են․ Արցախի ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը ողջունել է «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։

«Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- գրել է ՄԻՊ-ը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում