Բարսելոնա մեկնող հունական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նեապոլում

Բարսելոնա մեկնող հունական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նեապոլում

Հունական «Aegean Airlines» ընկերության ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նեապոլի օդանավակայանում:

Այս մասին հայտնել է տեղական «il Mattino» թերթը։

Ինքնաթիռում եղել է 156 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Նրանք հունական Սալոնիկից ուղեւորվել են իսպանական Բարսելոնա։

Նախնական տեղեկություններով՝ «Կապոդիչինո» օդանավակայանում վայրէջք է պահանջվել՝ խցիկի ճնշման հետ կապված խնդրի պատճառով։

Ուղևորներից մեկը խուճապի նոպա է ունեցել, պահանջվել է բժշկական օգնություն։

Նոր փոխարինող չվերթ է մեկնել Բարսելոնա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում